Միջազգային 

Բելգիայում նոր քաղաքական ճգնաժամ է սկսվել

analitik.am

Բելգիայում նոր քաղաքական ճգնաժամ է սկսվել կառավարող կոալիցիա կազմելու շուրջը բանակցությունների ձախողումից հետո, որոնք շարունակվում Էին երեք ամիս: Վերստին դրա պատճառ են դարձել հակասությունները ֆրանսալեզու Վալոնիայի և նիդեռլանդալեզու Ֆլանդրիայի միջև: Հիմնական խնդրը Բելգիայի համադաշնության հարցն Է, ինչը կրկնում է 2010 – 2011 թվականների սկզբի ճգնաժամի սցենարը, երբ երկիրը 14,5 ամիս անցկացրեց առանց կառավարության: 


Ներկայիս բանակացություններում գլխավոր միջնորդը՝ Ֆլանդրիայի «Նոր ֆլամանդական դաշինք» (ՆՖԴ) առաջատար կուսակցության առաջնորդ Բարտ դը Վեվերը, երկրի կոալիցիոն կառավարության ստեղծման շուրջը բանակցությունների ձախողման մասին իրազակել Է բելգիացիների Ֆիլիպ թագավորին և խնդրել է պաշտոնաթող անել իրեն:


«Իմ առաքելությունը անհաջողություն կրեց»,- հայտարարել Է նա լրագրողներին բարձրագույն ունկնդրության ավարտից հետո: Հունիսի 25-ի ուշ երեկոյան միապետն ընդունել Է նրա պաշտոնաթողությունը: Այժմ թագավորը պետք Է նշանակի նոր բանագնաց բելգիացի առաջատար քաղաքական գործիչների թվից:     


11 միլիոն բնակչությամբ Բելգիան բաժանված Է երկու լեզվական հանրակցության՝ ֆրանսալեզու (4,5 միլիոն), որն ապրում Է երկրի հարավում, և նիդեռլանդալեզու (6,5 միլիոն)՝ հյուսիսում: Երկիրը փաստորեն Արևմուտքից Արևելք բաժանված Է լեզվական սահմանով: Բելգիայում չկան ո՛չ միասնական զանգվածային լրատվամիջոցներ, ո՛չ Էլ ընդհանուր քաղաքական կուսակցություններ. յուրաքանչյուր հանրակցություն ապրում Է իր կյանքով, ըստ որում դրանց միջև հարաբերությունները տարեցտարի ավելի են լարվում:

Նույն շարքից