Միջազգային 

Այսօր վավերացվել Է ԺՀՄ-ի Սահմանադրությունը

analitik.am

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների միության խորհրդարանը հունիսի 26-ին կայացած իր առաջին նիստում վավերացրել Է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի Ժողովրդական Հանրապետությունների Միություն ստեղծելու մասին սահմանադրական ակտը (ԺՀՄ-ի Սահմանադրությունը):

 

 

Փաստաթուղթն ընդունվել Է միաձայն, ավելի վաղ այն ընդունել Էին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի խորհրդարանները:

 

 

Սահմանադրական ակտի տեքստում ասվում Է, որ Ժողովրդական Հանրապետությունների Միությունը (ԺՀՄ) «դեմոկրատական, համադաշնային, իրավական պետություն Է», որտեղ ճանաչվում և պաշտպանվում են քաղաքացիների հավասար իրավունքները: ԺՀՄ-ն, Սահմանադրությանը համապատասխան, բաց Է այլ պետությունների միանալու համար: ԺՀՄ-ի տարածքը միջուկազերծ գոտի Է:

 

 

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հունիսի 26-ին հանդես գալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), հայտարարել Է, որ հանրապետության արևելյան տարածաշրջանների ներկայացուցիչները հավաստել են ՌԴ-Ուկրաինա-ԵԱՀԿ եռակողմ բանակցություններին մասնակցելու մտադրությունը. դրա հետ մեկտեղ Կիևը կարող Է «կարևոր որոշում» ընդունել, եթե խաղաղ պլանի հանգուցային կետերը չընդունվեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից