Միջազգային 

Աշխարհազորայինների հետ վաղվա բանակցություններում կընդունվեն խաղաղ պլանի հանգուցային կետեր. Պորոշենկո

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հունիսի 26-ին հանդես գալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), հայտարարել Է, որ հանրապետության արևելյան տարածաշրջանների ներկայացուցիչները հավաստել են ՌԴ-Ուկրաինա-ԵԱՀԿ եռակողմ բանակցություններին մասնակցելու մտադրությունը. դրա հետ մեկտեղ Կիևը կարող Է «կարևոր որոշում» ընդունել, եթե խաղաղ պլանի հանգուցային կետերը չընդունվեն:

 

«Երեկ մենք համաձայնության եկանք այն հարցի շուրջ, որ այսօր եռակողմ հանձնաժողով գումարվի Ռուսաստանի դեսպանի, Ուկրաինայի նախկին նախագահի և ԵԱՀԿ-ից դեսպանի մասնակցությամբ»,-ասել Է Պորոշենկոն, նշելով, որ, «ցավոք», չկա արևելյան տարածաշրջանների ներկայացուցիչը:

 

«Իսկ ինչպիսին են հարցի խաղաղ լուծման հեռանկարները: Վաղը վերջին հնարավորությունն Է: Այժմ ես ունեմ այն բանի հավաստումը, որ բառացիորեն կես ժամ առաջ՝ կրակի դադարեցման ժամկետի լրանալուց 12 ժամ առաջ, նրանք բանակցություններին մասնակցելու ցանկություն են հայտնել»,-ասել Է Ուկրաինայի նախագահը:

 

Նույն շարքից