Միջազգային 

ԱՄՆ Պետքարտուղարը բարձր է գնահատել Թաթուլ Մարգարյանի ներդրումը հայ- ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում

ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին գրավոր ուղերձ է հասցեագրել ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին:  Ուղերձում մասնավորապես նշվում է. «Ամերիկյան ժողովրդի և Օբամայի վարչակազմի անունից իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի Ձեր առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեր ծառայության համար և խորապես երախտապարտ եմ Ձեզ մեր երկու երկրների միջև կարևոր գործընկերության ամրապնդմանն աջակցության համար»:

 

Ի պատիվ դեսպան Մարգարյանի՝ ԱՄՆ Պետարարողակարգի ղեկավար Պիտեր Սելֆրիջի կողմից ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ընդունելությունների դահլիճում կազմակերպվել էր հրաժեշտի ընդունելություն, որին ներկա էին Պետքարտուղարության և ԱՄՆ անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:

 

Իրենց ելույթներում ԱՄՆ Պետարարողակարգի ղեկավար Պիտեր Սելֆրիջը և պետքարտուղարության ներկայացուցիչները բարձր են գնահատել դեսպան Մարգարյանի երկարամյա ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:

 

Նույն շարքից