Սպորտ 

«Պորտուի» գլխավոր մարզիչը պատմել է Իկեր Կասիլյասի առողջական վիճակի մասին

analitik.am

«Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսոուն պատմել է դարպասապահ Իկեր Կասիլյասի առողջական վիճակի մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արքայական ակումբի լեգենդար ավագը սրտի կաթված է ստացել: Նա վիրահատության է ենթարկվել:

«Կասիլյասի առողջական վիճակը բարելավվում է: Ամբողջ թիմն է մտածում նրա մասին, բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է»,-ասել է մասնագետը՝ հավելելով, որ ֆուտբոլը կյանքի մաս է, սակայն կյանքը մնացած ամեն ինչից կարևոր է:

 

Նույն շարքից