Միջազգային 

Վրաստանը և Մոլդովան ստորագրեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը

Բրյուսելում Եվրամիության գագաթաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը։

Վրաստանն ու Մոլդովան ևս ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որը նախատեսում է ԵՄ-ի ազատ առևտրային գոտուն անդամակցություն։

 

Վրաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոլդովայի կողմից՝ վարչապետ Յուրի Լյանկեն։

Նույն շարքից