Իրանի ԱԳ փոխնախարար Հուսեյն Ամիր Աբդ ալ Լահյանը նշել է, որ Իրանը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Իրաքին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում հունիսի 26-ին կայացած հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկերների հետ քննարկել է Իրաքում տիրող իրավիճակը: Նրանք որոշում են ընդունել աջակցել Իրաքի նոր կառավարությանը, որը պետք է ձևավորվի քրդերի, սունիների և շիաների ներկայացուցիչներով:
Արաբական երկրների արտգործնախարարները մտահգություն են հայտնել Իրաքում առկա իրավիճակով, որն ստեղծվել է ԻԼԻՊ խմբավորման գործողությունների հետևանքով: