Միջազգային 

Մենք թանկ ենք գնահատում ռուս-գերմանական հարաբերությունների կուտակված ներուժը. Պուտին

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիան Ռուսաստանի կարևորագույն գործընկերն Է համարել խաղաղության ամրապնդման, գլոբալ և տարածաշրջանային կայունության գործում:

 

«Մենք թանկ ենք գնահատում ռուս-գերմանական հարաբերությունների կուտակված ներուժը, առևտրատնտեսական փոխգործակցության բարձր մակարդակը: Գերմանիան Եվրամիության առաջատարներից մեկն Է, մեր կարևորագույն գործընկերը խաղաղության ամրապնդման, գլոբալ և տարածաշրջանային կայունության գործում»,-ասել Է Պուտինը հավատարմագրերի հանձնման արարողությանը: 

 

Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը հանդես Է գալիս բազմապլանային երկկողմ կապերի ողջ համալիրի հետագա զարգացման օգտին:

 

Գերմանիան, որի դեսպանը հանձնել Է իր հավատարմագրերը, Ռուսաստանի հանգուցային գործընկերներից մեկն Է Եվրոպայում: Երկու երկրների ղեկավարներն ակտիվորեն աջակցում են Ուկրաինայի իրադրության շուրջ երկխոսությանը, երկիր, որով Գերմանիան տարանցմամբ ռուսական գազ Է ստանում: Այսպես, նախօրյակին Պուտինը ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել Է Ուկրաինայի արևելքում հակամարտող կողմերի միջև հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու և այնտեղից ՌԴ-ի տարածք անցնող փախստականների թվի ավելացման հարցերը:

 

Նույն շարքից