Միջազգային 

Պորոշենկոն որոշում Է ընդունել երկարացնել հրադադարի ռեժիմը երկրի արևելքում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշում Է ընդունել երկարացնել հրադադարի ռեժիմը երկրի արևելքում: Հունիսի 27-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական մի աղբյուրի:

 

 

«Նախագահ Պորոշենկոն առաջարկել Է  72 ժամով երկարացնել հրադադարի ռեժիմը»,-ասել Է աղբյուրը:

 

 

Հունիսի 27-ի երեկոյան լրանում Է զինադադարի ժամկետը, որի շուրջ համաձայնության Էին եկել Ուկրաինայի իշխանությունները և ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները: Հունիսի 20-ին Պորոշենկոն հրաման Էր տվել հանրապետության արևելքում հատուկ գործողությանը մասնակցող բոլոր ուժային ստորաբաժանումներին՝ դադարեցնել մարտական գործողությունները, ինչը նախատեսված Է հակամարտության կարգավորման վերաբերյալ պետության ղեկավարի ծրագրով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից