Սպորտ 

Մեսսին ասել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց «Բարսելոնան» պետք է ձեռք բերի

analitik.am

«Բարսելոնայի» առաջատար Լեոնե Մեսսին իր կարծիքն է հայտնել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ անհրաժեշտ քաղաքականության մասին:

Արգենտինացու կարծիքով, կատալոնական գրանդը պետք է ուժեղացնի իր կազմը երեք դիրքերում՝ դարպասապահ, կենտրոնական պաշտպան և կենտրոնական հարձակվող:

Ընդ որում, Մեսսին նաև ասել է, թե մասնավորապես ում կարելի է գնել նշյալ դիրքերն ուժեղացնելու համար: Դարպասապահի դիրքի համար Մեսսիի թեկնածուն «Այաքսի» ներկայացուցիչ Անդրե Օնանան է, ով հենց «Բարսելոնայի» սան է: Հաշվի առնելով այն, որ Սիլեսենն այս ամառ հեռանալու է Կատալոնիայից՝ Իսպանիայի նորընծա չեմպիոնը պետք է արդեն մտածի նոր դարպասապահի մասին:

Պաշտպանների մասով արգենտինացու թեկնածուն նույն հոլանդական գրանդի ավագ Մաթթեյս դե Լիհթն է, իսկ հարձակվողի՝ «Այնտրախտի» երիտասարդ ռմբարկու Լուկա Յովիչը կամ «ՊՍՎ»-ից Իրվինգ Լոսանոն:

 

Նույն շարքից