Միջազգային 

ԵՄ-ն ՌԴ- ին ժամանակ Է տվել մինչև հունիսի 30-ը

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները սպառնացել են նոր սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ, եթե նա մինչև հունիսի 30-ը կոնկրետ քայլեր չկատարի Ուկրաինայի իրադրության ապաԷսկալացման ուղղությամբ: Այդ մասին  ասված Է Ուկրաինայի իրադրության վերաբերյալ Եվրախորհրդի եզրակացություններում, որոնց հավանություն Է տրվել հունիսի 27-ին Բրյուսելում կայացած նիստում:

 

 

Փաստաթղթում նշվում Է, որ մինչև հունիսի 30-ը պետք Է ձեռնարկվեն մի շարք քայլեր, ներառյալ հրադադարի նկատմամբ ԵԱՀԿ-ի մոնիթորինգի ներքո ստուգիչ մեխանիզմի վերաբերյալ համաձայնությունը, սահմանային երեք անցակետեր ՈՒկրաինայի իշխանություններին վերադարձնելը, պատանդների ազատումը և Պյոտր Պորոշենկոյի խաղաղ ծրագրի իրագործման շուրջ լուրջ բանակցություններ սկսելը:

 

 

ԵՄ-ի ղեկավարները նաև ընդգծել են ցանկացած պահի հավաքվելու պատրաստակամությունը, եթե անհրաժեշտություն ծագի հավանություն տալու Էական սահմանափակիչ միջոցառումների:

 

Նույն շարքից