Միջազգային 

Լիտվան 2015թ. կմիանա միացյալ եվրոպական արժույթին

Եվրամիությունը միաձայն հաստատել է, որ Լիտվան պատրաստ է անցնել միացյալ եվրոպական արժույթի և որպես դրամական միավոր օգագործել եվրոն: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն` հավելելով, որ 2015թ. հունվարի 1-ից Լիտվայում պաշտոնապես կգործի եվրոն:

 

 

Մինչ այդ ԵՄ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն էր համաձայնություն տվել, որ Լիտվան մտնի եվրոյի գոտի: Միացյալ եվրոպական արժույթի անցնելու համար Եվրահանձնաժողովը ներկայացրել էր մի շարք չափանիշներ, որոնք պետք է մերձբալթյան երկիրը բավարարեր: Ըստ էության, Լիտվան կատարել է բոլոր այն պարտավորությունները, որոնք անհրաժեշտ էին միացյալ արժույթին միանալու համար:

 

Նույն շարքից