«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թվում 600-700 թուրք կա։
Արդեն 163 ընտանիք դիմել է պատկան մարմիններին, հայտնելով, որ իրենց զավակներն անհետացել են, և կասկածում են, որ նրանք միացել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանը։
Ճամբարներում աշխատող «պաշտոնյաների» մեծ մասը թուրքեր են։ Թուրք սահմանապահներն արդեն զգուշացվել են և փորձելու են կանխել ապօրինի ճանապարհով սահմանը հատելու դեպքերը։