BP Statistical Review of World Energy-ի վերջերս հրապարակած տվյալների համաձայն` 2013 թվականի արդյունքներով` Ադրբեջանում արդյունահանվել է 46,2 մլն տոննա կամ օրական 931 հազար բարել նավթ:
Ընդ որում, BP-ի (բրիտանական British Petrolium ընկերություն` նավթի արդյունահանման գլխավոր օպերատոր Ադրբեջանում) հաշվարկներով` 2013 թվականին համաշխարհային արդյունահանումը կազմել է 4 մլրդ 132 մլն 900 հազար տոննա: Այդ տվյալներից ելնելով` համաշխարհային արդյունահանման մեջ Ադրբեջանի մասնաբաժինը կազմել է 1,17 տոկոս:
minval.az-ը նշում է, որ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով` 1900 թվականին Բաքվի և Ապշերոնյան թերակղզու հանքավայրերում արդյունահանվել է 9 մլն 836 հազար տոննա «սև ոսկի», և մջջազգային տվյալներով` այդ տարի համաշխարհային արդյունահանման 50 տոկոսը ապահովվել է ադրբեջանական նավթահանքերի հաշվին:
Ադրբեջանի պետական բյուջեի 75-80 տոկոսը ձևավորվում է ածխաջրածինների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: