Հոլանդահայ կազմակերպությունները` ի դեմս Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) և Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի, հունիսի 27-ին գանգատ են ներկայացրել 2014 թվականի հունիսի 1-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղի ունեցած թուրքական հանրահավաքի կազմակերպիչների, հռետորների և մասնակիցների դեմ: Հանրահավաքն ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու սեփական հողամասում վերջերս Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի տեղադրման դեմ:
Հանրահավաքի ընթացքում, որին մասնակցել են Նիդերլանդների տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 3000 մարդ, տարբեր արտահայտություններով հերքվել է Հայոց ցեղասպանությունը: Ցուցարարները նույնպես վանկարկել են հակահայ կարգախոսներ: