«Մենք ցանկացած պահի պատրաստ ենք խորհրդակցությունների, այդ թվում և վրացի գործընկերների հետ. մեր երկրներն առևտրային հարաբերություններ ունեն, որոնք մենք ցանկանում ենք զարգացնել»,- այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանն իրավիճակին կնայի միակ հարցի տեսանկյունից՝ որքան կվատանան Ռուսաստանի և ԱՊՀ ազատ առևտրի գոտում մնացած մյուս երկրների համար առևտրային պայմանները:
Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում անցկացված Եվրամիության գագաթաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը։