Դոնեցկում զոհվել Է Ռուսաստանի Առաջին ալիքի օպերատոր Անատոլի Քլյանը: Այս տեղեկատվությունը հավաստել Է հենց հեռուստալիքը հունիսի 30-ին նորությունների թողարկման ժամանակ:
«Այս գիշեր զոհվել Է մեր գործընկեր Անատոլի Քլյանը: Նա մահացու վերք Է ստացել փորին: Նա 68 տարեկան Էր»,- ասված Է օպերատորի մահվան մասին սյուժեում:
Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) մամուլի կենտրոնի ղեկավար Կլավդիա Կուլբացկայան պատմել Է, որ միջադեպը տեղի Է ունեցել Դոնեցկի զորամասերից մեկի մոտ, որտեղ ժամանել Էին այնտեղ ծառայող զինվորների մայրերը՝ պահանջելու համար, որ նրանց տուն թողնեն: Նրա խոսքով՝ երբ ավտոբուսը, որում գտնվում Էին կանայք և մի քանի լրագրողներ, մոտեցել Է կայազորին, այնտեղից կրակ են բացել:
«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով ԴԺՀ-ի վարչապետ Անդրեյ Պուրգինին, հաղորդել Է, որ օպերատորը մահացել Է հիվանդանոցում: Փոխհրաձգության ընթացքում պարանոցից մահացու վիրավորվել Է նաև ավտոբուսի վարորդը:
Բացի դրանից, ինչպես հայտարարել Է Կուլբացկայան, նույն զորամասի մոտ գնդակոծվել Է LifeNewes հեռուստաալիքի նկարահանման խմբի ավտոմոբիլը, այն խփել են նռնականետով, ավտոմոբիլը պայթել Է: Նկարահանման խմբի աշխատակիցները չեն տուժել:
Հունիսի 17-ին Լուգանսկի մերձակայքում ականակոծման տակ են հայտնվել Ռուսաստանի մեկ այլ հեռուսաալիքի՝ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության նկարահանման խմբի լրագրողները: Հնչյունային օպերատոր Անտոն Վոլոշինը մահացել Է տեղում, թղթակից Իգոր Կոռնելյուկն ավելի ուշ մահացել Է հիվանդանոցում: