Միջազգային 

Ուկրաինայից ավելի քան 17 000 փախստական ապաստան է գտել ՌԴ-ում

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշևսկին հաղորդել է, որ Ռուսաստանի շրջաններում գտնվող ժամանակավոր ապաստարաններում է հաստատվել 17 հազար մարդ. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

«Այսօրվա դրությամբ ստեղծվել են ժամանակավոր բնակության 245 վայրեր, որտեղ գտնվում է 17 010 մարդ, այդ թվում՝ 7 239 երեխա։ Ստեղծվել են 7 շարժական ապաստարաններ՝ նախատեսված 3 500 մարդու համար»,- ասել է նա։
 

Ուկրաինայի հարավ-արևելքի շրջաններից ժամանող փախստականներն ապահովվել են ամեն ինչով։ Ռոստովի մարզից և Ղրիմից, որտեղ ամենից մեծ թվով տեղահանվածներն են, նրանց տեղափոխում են ՌԴ այլ շրջաններ։

Նույն շարքից