Մեծ Բրիտանիան կմնա Եվրամիության կազմում, բայց պայմանով, որ այն ենթարկվի խորը բարեփոխման, իսկ Լոնդոնին տրամադրվի հատուկ կարգավիճակ, որը կտարբերվի ԵՄ-ին ինտեգրացման ցածր աստիճանով: Այս դիրքորոշումը Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել Է Daily Telegraph թերթում հրապարակված հեղինակային հոդվածում:
Եվրամիության՝ հունիսի 27-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Քեմերոնը ծանր պարտություն կրեց և չկարողացավ թույլ չտալ Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերի ընտրվելը որպես Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու:
«Յունկերն ընտրվել Է Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածու, և Մեծ Բրիտանիան կաշխատի նրա հետ»,-գրել Է Քեմերոնը:-Սակայն մենք ակնկալում ենք, որ նա կկարողանա լուծել Լոնդոնին անհանգստացնող հարցերը: Մեզ համար դա այն ընդհանուր նպատակից հրաժարվելն Է, դեպի որը շարժվում Է ԵՄ-ն: Մենք դեմ չենք ԵՄ-ի եվրոգոտու երկրների հետագա ինտեգրացմանը: Կարծում եմ, որ այն անխուսափելի Է: Եվրոգոտու պետություններն իրենք պետք Է որոշումներ ընդունեն: Բայց ես գիտեմ, որ Մեծ Բրիտանիայի ժողովուրդը չի ցանկանում դրանց մասնակցել, նա ձգտում Է խուսափել ավելի խորը ինտեգրացումից և պաշտպանություն ունի միասնական շուկայի համար եվրոգոտու երկրների հետագա մերձեցման հետևանքներից»:
«Ես իմ խնդիրը տեսնում եմ այն բանում, որ Եվրամիությունը բարեփոխվի և դրանում երաշխավորվի Մեծ Բրիտանիայի տեղը: Դա դյուրին չի լինի անել»,-ընդգծել Է Քմերոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետն արդեն հայտարարել Է, որ եթե ինքը 2015 թվականի մայիսի համընդհանուր ընտրություններից հետո մնա կառավարության ղեկավար, ապա 2017 թվականին հանրաքվե կանցկացնի ԵՄ-ի հետ հարաբերությունների շուրջ: Ընդ որում՝ հանրաքվեի կդնի նաև Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: