Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում կկարողանա վերսկսել դիտորդների լիարժեք աշխատանքը, երբ առաքելության անվտանգությունն սպառնալիքի տակ չի լինի, իսկ դիտորդներն իրենք տեղաշարժվելու ազատություն կստանան: Այդ մասին հունիսի 30-ին հայտարարել Է ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հագը:
Երկու խումբ դիտորդների առևանգումից հետո մայիսի վերջին ԵԱՀԿ-ն կրճատել Է ներկայությունը Ուկրաինայի արևելքում:
«Մենք սպասում ենք այն օրվան, երբ կկարողանանք վերականգնել լիակատար ներկայությունը Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում: Բայց դրա համար այնտեղից պետք Է վերանան զենքը, հսկիչ անցակետերը և պետք Է կվերականգնվի տեղաշարժվելու ազատությունը»,-ասել Է Հագը մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր ԵԱՀԿ-ի դիտորդների երկու խմբերի ազատմանը:
Հագը հավելել Է, որ դիտորդներին սպառնացող վտանգը պահպանվում Է: Այդուամենայնիվ նա ընդգծել Է, որ ԵԱՀԿ-ն պահպանում Է ներկայությունը Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում, թեև կրճատված կազմով:
ԵԱՀԿ-ի երկու խումբ դիտորդների Ուկրաինայի հարավ-արևելքում առևանգել Էին մայիսի վերջին: Նախ միջազգային չորս դիտորդներից բաղկացած խմբին բռնել Էին Դոնեցկից արևելք ընկած շրջանում: Ավելի ուշ Սևերոդոնեցկում (Լուգանսկից հյուսիս), առևանգվել Էր նաև միջազգային չորս դիտորդներից և ուկրաինացի մեկ աշխատակցից բաղկացած խումբը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: