«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է, որ Նիկոլ Փաշինյանը նախատեսում էր ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել ավտոմեքենաների մաքսազերծման հարցը: Մեր տեղեկություններով, ՌԴ վարչապետը այս թեմայի հետ կապված որոշակի ոչինչ չի ասել՝ դիվանագիտորեն շրջանցելով հարցը:
Թերթը պարզել է, որ այդ հարցի կարգավորումը առկախվել է մինչև աշուն, երբ, նախնական տեղեկություններով, կկայանա Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Կա հստակ տեղեկություն, որ գործող իշխանությունները մեքենաների մաքսազերծման հարցի և գազի գնի հետ կապված էմիսարներ են ուղարկում ռուսական դաշտում «խաղացող» հայաստանցի և ռուսաստանահայ գործարարների մոտ, որպեսզի լոբբինգի միջոցով փորձեն ՀՀ համար հնարավորինս շահեկան լուծումների հանգեն:
Ըստ լուրերի՝ այս գործընթացի մեջ փորձում են ներքաշել նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին»: