Միջազգային 

Վերջին ժամանակներս Ուկրաինայի կամայականությունների զոհ են դարձել Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ

Մոսկվայում վրդովված են Ուկրաինայում վտանգավոր պայմաններում աշխատող  ռուսաստանցի լրագրողների նկատմամբ Կիևի բռնած դիրքից և պահանջում են անհապաղ դադարեցնել նման հետապնդումներն ու դատաստանները և պատժել մեղավորներին: Այս մասին  հայտարարել են ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունում:

 

«Վերջին ժամանակներս Ուկրաինայի կամայականությունների զոհ են դարձել Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ: Մեր լրագրողների վրա հարձակումները տեղի են ունենում երկրի հարավ - արևելքի իրադրությունը կարգավորելու, հաշտության հասնելու պատարստակամության հարցում նախագահ Պյոտր Պորոշենկոյի բազմիցս արված հավաստիացումների ֆոնի վրա»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:- Մինչդեռ իրապես Ուկրաինայի իշխանությունները ցանկացած միջոցներով՝ նույնիսկ ուղղակի սադրանքների ճանապարհով, որոնք սպառնալիքի տակ են դնում Ռուսաստանի քաղաքացիների կյանքը, կասեցնում են տեղի ունեցող իրադարձությունների մասին ճշմարտությունը համաշխարհային  հասարակայնությանը հասցնելու փորձերը»:

 

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, Դոնեցկում զոհվել Է Ռուսաստանի Առաջին ալիքի օպերատոր Անատոլի Քլյանը: Այս տեղեկատվությունը հավաստել Է հեռուստալիքը հունիսի 30-ին նորությունների թողարկման ժամանակ: 

 

Նույն շարքից