Եվրասիական տնտեսական հանձնաժողվի նիստում Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին առաջարկել Է ընդունել ուկրաինական ապրանքների համար նոր ռեժիմի վերաբերյալ ընդհանուր բանաձև, բայց այն մերժել են: Այս մասին հունիսի 30-ին գրել Է «Վեդոսմոստի» թերթը:
Այժմ Ռուսաստանը, Մաքսային միության կանոններին համապատասխան, ստացել Է սույն հարցում ինքնուրույն գործելու իրավունք և կարող Է ինքը միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի նկատմամբ:
«Պաշտպանական միջոցներ այս կամ այն կերպ կպահանջվեն, և մենք կշարունակենք երկխոսությունը, որպսզի այդ միջոցները լինեն համատեղ, այլ ոչ թե միակողմանի»,- հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՌԴ-ի կառավարության աշխատակազմի աշխատակցի կարծիքով՝ Բելառուսը և Ղազախստանն առաջարկությունից հրաժարվել են տարբեր պատճառներով: Առաջին երկիրը 600-կիլոմետրանոց սահման ունի Ուկրաինայի հետ, որը տեխնիկապես դժվար Է փակել: Իսկ երկրորդը գտնվում Է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու գործընթացում, ինչը նրան ստիպում Է տեղավորվել բանակցությունների շրջանակներում:
Հունիսի 27-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրամիության հետ ստորագրել Է ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը: Մոսկվան քանիցս անհանգստություն Է հայտնել ԵՄ-ի հետ ասոցացման տնտեսական մասն ստորագրելու Կիևի մտադրության առթիվ, քանի որ դա կարող Է հանգեցնել ապրանքների անվերահսկելի հոսքի: