Միջազգային 

Թուրքիան պաշտպանում է անկախ Քուրդիստանի ստեղծումը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հուսեին Չելիքը հայտարարել է, որ Իրաքի մասնատման դեպքում անկախ Քուրդիստանի պետություն ստեղծվելու մեջ Անկարան իր համար վտանգ չի տեսնում: Այս մասինասել է Չելիքը ԱԶԿ-ի Financial Times թերթին տված հարցազրույցում: «Նախկինում անկախ Քուրդիստանի թեման, ագամ «Քուրդիստան» բառը Թուրքիայի համար պատերազմի պատճառ էր համարվում: Բայց այդ, տարածքը Քուրդիստանն է և դա պետք է ընդունել: Եթե Իրաքը մասնատվի, ինչն անխուսափելի է, անկախ Քուրդիստանը մեր եղբայրն է», -ասել է Չելիքը` նկատել տալով, որ նման դեպքում,  Թուրքիան կճանաչի Քուրդիստանի անկախությունը:

 

Financial Times-ը գրում է, որ ներկայում Թուրքիան փայատեր է դարձել Իրաքի քրդական ինքնավարությանը պատկանող նավթային ընկերություններում, և նրա հետ համագործակցում է մի շարք տնտեսական բնագավառներում: Թերթը գրում է, որ Թուրքիան ողջունում է Քուրդիստանի ստեղծումը նաև այն պատճառով, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման հայտարարած խալիֆայության և իր միջև Քուրդիստանը կարող է «բուֆերային գոտի» լինել` դրանով կանխելով իրաքցի ահաբեկչների մուտքը Թուրքիա:

 

Անկախ Քուրդիստանի պետություն ստեղծվելու հնարավորությունը BBC-ի հետ զրույցում պաշտպանել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով հայտարարել է, որ քրդերը ռազմիկ ժողովուրդ են, ովքեր ապացուցել են իրենց քաղաքական չափավորությունը և վաստակել են սեփական պետությունն ունենալու իրավունքը: Իսրայելցի վարչապետը նաև նշել է, որ իր երկիրը պաշտպանելու է նաև Հորդանանին, որպեսզի խոչընդոտի իսլամիստներին զավթել այդ երկիրը և դրանով կանխելու է Իսրայելի համար ԻԼԻՊ-ից եկող սպառնալիքը:

 

Քուրդ զինվորները Հյուսիսային Իրաքում վերջին օրերին տեղի ունեցած կատաղի մարտերից հետո իրենց վերահսկողության տակ են վերցրել նավթով հարուստ Քիրքուկ քաղաքը:

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնել է, որ ԻԼԻՊ-ը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում «Իսլամական խալիֆայություն» ստեղծվելու մասին:

 

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»-ը Իրաքում և Սիրիայում գործող իսլամիստական ահաբեկչական կազմակերպություն է: Լևանտը (հին ֆրանսերենով` «արևածագ») Միջերկրական ծովի արևելյան մասում պատմական նահանգ է, այն ընդգրկում է Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Պաղեստինի, Եգիպտոսի, Թուրքիայի, Կիպրոսի տարածքները: Արաբները այդ տարածքը անվանում են «աշ-Շամ»:

 

Նույն շարքից