«Վրացական երազանք» իշխող կոալիցիայից թեկնածուները, ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, կրկնական քվեարկության արդյունքում հաղթանակ են տարել 14 ընտրատեղամասերից ութում, բայց դա չի ազդել ընտրությունների արդյունքների վրա, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:
Քաղաքային և շրջանային խորհուրդների (սակրեբուլո) մեծամասնական համակարգով կրկնական ընտրություններն ինն ընտրական տարածքների 14 տեղամասերում տեղի են ունեցել անցած կիրակի օրը՝ հունիսի 29-ին: Բնակչության ակտիվությունը կազմել Է 36,66 տոկոս:
Վեց ընտրատեղամասերում հաղթանակ են տարել ընդդիմության ներկայացուցիչները:
Հունիսի 15-ին Վրաստանում տեղի են ունեցել շրջանային ու քաղաքային խորհուրդների, ինչպես նաև 59 շրջանային վարչակազմերի ղեկավարների՝ երկրի պատմության մեջ առաջին ուղղակի ընտրությունները: Բացի այդ, առաջին անգամ ուղղակի ճանապարհով ընտրվել Է ոչ միայն Թբիլիսիի քաղաքապետը, այլև հանրապետության 11 ինքնակառավարվող քաղաքների ղեկավարները: