Իտալիան այսօրվանից ստանձնում է ԵՄ նախագահությունը:
Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները, մինչչ 2014-ի ավարտը ԵՄ բոլոր խորհուրդների աշխատանքը կղեկավարեն իտալացի նախարարները: Իսկ 2014 թվականի առաջին 6 ամիսներին ԵՄ-ում նախագահել է Հունաստանը:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ ԵՄ-ում Իտալիայի նախագահությունը կօգնի ԵՄ-ում գործազրկության նվազեցման և փախստականների դեմ պայքարի հարցում: