Ուկրաինայի ուժայինները հայտարարել են, որ կդադարեցնեն կրակը այն դեպքում, եթե Դոնեցկի ոստիկանությունը ընդունի Նախագահի խաղաղ ծրագիրը, հակառակ դեպքում` հատուկ գործողությունները կիրականացվեն մինչև վերջ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Կովալը: «Կրակը մենք կդադարեցնենք միայն այն պարագայում, եթե հակառակորդ կողմն ընդունի Նախագահի խաղաղ ծրագիրը, որը ենթադորւմ է կրակի դադարեցում և գերիների ազատում»,- ասել է նախարարը` նշելով, որ եթե նրանք ընդունեն այս պայմանը, ապա մոտակա ժամանակներս խաղաղություն կհաստատվի:
Ուկրաինական «Ուկրինֆորմ» գործակալության հաղորդմամբ` Ուկրաինայի Լուգանսկի շրջանում սահմանապահների զրահամեքենան պայթել է ականի վրա, ինչի հետևանքով տուժել է 6 զինծառայող։ Նրանցից 4-ին տեղափոխել են հոսպիտալ։ Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է հետաքննություն։
Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել էր 5 քաղաքացու, ովքեր մեղադրվում են երևկրի տարբեր հատվածներում երկաթգծի պայթեցում պլանավորելու համար։ Տեղեկությունների համաձայն` Կրամատորսկում նրանք կրակ են բացել երթուղայինի վրա, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Եվս 5 մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է։
Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ հրադադարի ռեժիմը վերացնելու որոշումից հետո շարունակվում են մարտերը երկրի հարավ-արևելյան շրջաններում։ Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը սկսել է ավիահարվածներ հասցնել ապստամբների դիրքերին։ Միևնույն ժամանակ Դոնեցկի մոտակայքում՝ Կարլովկա բնակավայրի մոտ տանկերի մասնակցությամբ մարտեր են ընթանում։