Միջազգային 

ԵԱՀԿ-ն Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի տարաքծային ամբողջականությունը խախտելու մեջ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական ասամբլեան այսօր կայացած նիստում հաստատել է Ուկրաինայի հանդեպ ՌԴ գործողությունները դատապարտող բանաձևի նախագիծը:

 

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ РБК-Украина-ին հղումով, ամերիկացի սենատոր Բենջամին Կարդինի հեղինակած բանաձևի նախագծին կողմ է քվեարկել 92 պատվիրակ, դեմ՝ 30, իսկ 27 պատվիրակ ձեռնպահ է մնացել:

 

Բանաձևում դատապարտվում է «ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ Հելսինկյան սկզբունքների ակնհայտ կոպիտ և անուղղելի խախտումը, այդ թվում՝ այդ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության արտասովոր խախտումը»:

 

Բանաձևը դատապարտում է նաև Ռուսաստանի ռազմական ագրեսիան, բռնության տարբեր դրսևորումները, որոնք ուղղված են Ուկրաինայի ինքնիշխանության խախտմանը:

 

Բանաձևում ասվում է, որ ԵԱՀԿ-ն 2014-ի մարտի 16-ին Ղրիմում կայացած հանրաքվեն անօրինական է համարում: ԵԱՀԿ-ն բոլոր անդամ պետություններին կոչ է անում հրաժարվել Ղրիմի անեքսիան ճանաչելուց:

 

ԵԱՀԿՆ Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել  Ուկրաինայի գործերին միջամտությունը և Ուկրաինայի հանդեպ իր գործողությունները համապատասխանեցնելը Հելսինկյան սկզբունքներին:

Նույն շարքից