Նիկոլա Սարկոզիին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի գործով:
Սարկոզին մեղադրվում է կաշառք տալու, ծառայողական դիրքը անձնական նպատակներով օգտագործելու, կոմերցիոն գաղտնիքը խախտելու փաստերով։
Նախկին նախագահին կասկածում են նաև անօրինական ճանապարհով L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրից 150 հազար եվրո ստանալու մեջ։ 2013թ.-ի հոկտեմբերին ֆրանսիական դատախազությունը համաձայնել էր փակել այդ գործը։