IT 

Viber մեսենջերը կվաճառեն ճապոնացիներին

analitik.am

Ճապոնական Rakuten ինտերնետ-հոլդինգը 900 միլիոն դոլարով կգնի Viber մեսենջերը ստեղծած Viber Media ընկերությունը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Rakuten-ի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությանը:

 

Rakuten-ը չի հայտարարել, թե ինչպես է մտադիր տնօրինել ընկերությունը: Ընկերության ղեկավար Հիրոսի Միկիտանին նշել է, որ Viber-ն ունի «սթիքերների հիանալի խանութ» և «խաղային պլատֆորմի դերում հսկայական պոտենցիալ»:

 

«Սթիքերները» պատկերներ են, որոնք կարելի է ընկերներին փոխանցել զրույցի ժամանակ: Viber-ում կան ինչպես անվճար, այնպես էլ վճարովի սթիքերներ:

 

Viber-ում գրանցված է մոտ 300 միլիոն օգտատեր: Ծառայության ամսական լսարանը մոտ 100 միլիոն է: Viber-ը թույլ է տալիս փոխանակվել հաղորդագրություններով և ձայնային ու տեսազանգերով։

 

Վերջին տարիներին հոլդինգն ակտիվ ներդրումներ է անում արտասահմանյան ակտիվներում: Ընկերությունը գնել է Kobo-ի արտադրողին և Buy.com առցանց րիթեյլերին, ինչպես նաև ներդրում արել Pinterest սոցցանցում և ռուսական Ozon.ru ինտերնետ-խանութում:

Նույն շարքից