Միջազգային 

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել Է Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը

Մոլդովայի խորհրդարանը հուլիսի 2-ին վավերացրել Է Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը:

 

 

Մոլդովան և Վրաստանը հունիսի վերջին Բրյուսելում ստորագրել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որը նախատեսում Է նրանց մուտքը Եվրամիության ազատ առևտրի գոտի: Ուկրաինան և ԵՄ-ն ստորագրել են համաձայնագրի տնտեսական մասը: Քաղաքական մասն ուկրաինական նոր իշխանությունների կողմից ստորագրվել Է մարտին՝ փետրվարյան պետական հեղաշրջումից անմիջապես հետո: Պայմանագրերի ուժի մեջ մտնելու համար դրանք պետք Է վավերացնեն Եվրամիության երկրների ազգային խորհրդարանները, ինչպես նաև՝ Եվրախորհրդարանը:  

 

 

ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացման շուրջ քվեարկությունը եղել Է անվանական: Պատգամավորները հերթով մոտեցել են կենտրոնական ամբիոնին և հայտարարել՝ իրենք հանդես են գալիս փաստաթղթի վավերացման օգտին, թե դեմ են դրան: Ի նշան բողոքի կոմունիստների կուսակցությունն ամբողջ կազմով լքել Է խորհրդարանի նիստը: Նաև բացակայել են «Վերածնունդ» կուսակցության պատգամավորները (երեք մարդ): Սոցիալիստների  պատգամավորական խումբը (երեք մարդ) քվեարկել Է վավերացման դեմ:

 

 

Խորհրդարանի նիստին ներկա գտնվող Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին և վարչապետ Յուրի Լյանկեն իրադարձությունը համարել են պատմական և ափսոսանք հայտնել, «որ ոչ բոլոր քաղաքական ուժերն են գիտակցում ԵՄ-ի հետ ասոցացման կարևորությունը» երկրի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից