Սպորտ 

Մեսսին արտասվել է հանդերձարանում. Կոուտինիոն և Վալվերդեն կհեռացվեն «Բարսելոնայից»

analitik.am

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո  «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին չի կարողացել զսպել արցունքները:

The Guardian-ը հայտնում է, որ խաղի ավարտից հետո Մեսսին արտասվել է հանդերձարանում:

Ավելի ուշ արգենտինացին դոպինգ-թեսթ է անցել, իսկ դրանից հետո էլ բախվել կատալոնական գրանդի մի խումբ երկրպագուների հետ, ովքեր Մեսսիին մեղադրել են պարտության մեջ:

Սա միակ նորությունը չէ կատալանոկան գրանդի մասով: ESPN-ն գրում է, որ ակումբում որոշել են վաճառել 26-ամյա Ֆիլիպե Կոուտինիոյին, ով հենց անգլիական գրանդից 160 միլիոնով տեղափոխվեց Բարսելոնա:

Թիմում քննարկում են նաև գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդե ապագան, ով ստանձնել է ցավալի պարտության պատասխանատվությունը: Նա, ամենայն հավանականությամբ, կհեռացվի:

Նույն շարքից