Միջազգային 

ԵԱՀԿ ԽՎ նոր նախագահ է ընտրվել

Բաքվում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանում ԵԱՀԿ ԽՎ նոր նախագահ է ընտրվել Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Իլկա Կաներվան: Այս մասին  հայտնում է APA լրատվական գործակալությունը:

 

Կաներվան շնորհակալություն է հայտնել իր հանդեպ վստահության համար և հայտարարել, որ կարդարացնի այն:

 

Իլկա Կաներվան 2008թ. որպես Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար նախագահել է նաև ԵԱՀԿ-ում: Նա աչքի է ընկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հստակ դիրքորոշումներով: Կաներվան դեմ է հանդես եկել ղարաբաղյան հակամարտության գործում միջնորդական գործառույթները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբից ՄԱԿ-ին հանձնելու ադրբեջանական նախաձեռնություններին: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ն համակողմանի աջակցություն է ցուցաբերում հակամարտության կողմերին, հակամարտությունը կկարգավորվի միայն միջազգային նորմերի հիման վրա, խաղաղ ճանապարհով և որ ԵԱՀԿ-ն հաստատակամորեն աջակցում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությանը: 

 

Նույն շարքից