Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն չորեքշաբթի օրը՝ հուլիսի 2-ին Բեռլինում՝ քննարկելու համար Ուկրաինայում իրավիճակի զարգացումը:
Մասնավորապես կքննարկվեն ռուս-ուկրաինական սահմանին վերահսկողություն ապահովելու վերաբերյալ հարցեր, ինչը պետք է խոչընդոտի Ուկրաինայի տարածք զենքի և գրոհայինների ներթափանցմանը:
Սերգեյ Լավրովը հավանություն է տվել Բեռլինում հանդիպում անցկացնելու մասին Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի առաջարկին: