«Ավիահարվածների են ենթարկվել և հրետակոծվել են Ստանիչնո-Լուգանսկի շրջանը և Նոր Կոնդրաշևկան: Շատ մեծ քանակությամբ զոհվածներ կան խաղաղ բնակչության շրջանում»,- այդ մասին լրագրողներին հայտնել Է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) մամուլի քարտուղար Վլադիմիր Ինոգորոդցևը:
Նա նշել Է, որ Լուգանսկայա ավանի փողոցներից մեկում գնդակոծման և ավիահարվածների հետևանքով զոհվել Է շուրջ տասը խաղաղ բնակիչ, որոնցից մեկը՝ հինգից-յոթ տարեկան մի աղջիկ Է: «Նույն իրավիճակն Է Նոր Կոնդրաշևկայում: Առայժմ ստույգ տվյալներ չկան, բայց վիճակը ծանր Է»,-ընդգծել Է Ինոգորոդցևը: