Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 2-ին դիմել Է Ուկրաինայի իշխանություններին և պահանջել, որ եթե նրանք ի վիճակի են սթափ գնահատել իրենց հանցավոր քաղաքականության հետևանքները, հրաժարվեն խաղաղ քաղաքները գնդակոծելուց:
«Կրկին վճռականորեն պահանջում ենք Ուկրաինայի իշխանություններից՝ եթե նրանք դեռ ի վիճակի են սթափ գնահատել իրենց կողմից իրականացվող հանցավոր քաղաքականության հետևանքները, հրաժարվել իրենց պետության խաղաղ քաղաքները և գյուղերը գնդակոծելուց, վերադառնալ իրական հրադադարի՝ մարդկանց կյանքը պահպանելու համար»,-ասված Է այն մեկնաբանության մեջ, որը հրապարակվել Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:
Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել Է, որ «Ուկրաինայի քաղաքական խնդիրները երկրի քաղաքացիների ֆիզիկական ոչնչացման ճանապարհով լուծելը հազիվ թե համապատասխանում Է քաղաքակիրթ եվրոպական հասարակության նորմերին, ինչին այսօր հավակնում են Կիևում»:
Սպասվում Է, որ Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հուլիսի 2-ին հանդիպում կանցկացնեն Բեռլինում, որի ընթացքում պլանավորվում է քննարկել Ուկրաինայում իրադրության զարգացումը