IT 

2013-ին աշխարհում վաճառվել է մոտ 2 մլն «խելացի» ժամացույց

analitik.am

2013 թվականին «խելացի» ժամացույցների վաճառքի ընդհանուր ծավալը համաշխարհային շուկայում կազմել է 1.9 մլն, որից 1.2 միլիոնը (61%) աշխատում է Android օպերացիոն համակարգով: Այս մասին ասվում է Strategy Analytics ընկերության վերլուծական զեկույցում՝ գրում է Forbes-ը:

Համաձայն զեկույցի՝ «խելացի» ժամացույցների վաճառքի ցուցանիշները դեռևս շատ բարձր չեն՝ կապված այն բանի հետ, որ այդ սարքերի շուկան նոր է ձևավորվում:

Վերլուծաբանների տվյալներով՝ Android ՕՀ-ով ժամացույցների գերակշռող մասնաբաժինը պայմանավորված է Samsung Galaxy Gear ժամացույցների վաճառքով:

Նույն շարքից