Միջազգային 

Ֆրանսիան ուշադրության կենտրոնում է պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

Ֆրանսիան ուշադրության կենտրոնում է պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը և կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ հայտարարություններից, որոնք հակասում են վստահության մթնոլորտի ձևավորմանը: Այս մասին նշել է Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի խոսնակը գերատեսչության  հարցուպատասխանի ժամանակ, երբ լրագրողը հարց են բարձրացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և սահմանին լարվածության սրացման վերաբերյալ: Վկայակոչելով հունիսի 5-ի դեպքը, երբ Ադրբեջանի դիպուկահարի գնդակից երկու հայ զինծառայողներ սպանվեցին Հայաստանի հարավարևմտյան սահմանին`լրագրողը հարցրել է, թե որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան ինչ միջոցառումներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրացման վտանգը կանխելու համար:

 

 

«Որպես Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան ուշադրության կենտրոնում է պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդության հարցը: Ֆրանսիան կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ հայտարարություններից, որոնք հակասում են վստահության մթնոլորտի ստեղծմանը և ակտիվ գործողության հորդոր հղում կողմերին: Մայիսի 11-13-ը Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում Նախագահ Օլանդը հանդիպել է նախագահներ Ալիևի ու Սարգսյանի հետ խաղաղ բանակցային գործընթացը զարգացնելու նպատակով»,- նշել է խոսնակն իր հայտարարության մեջ:

 

Նույն շարքից