Միջազգային 

Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները պայմանավորվել են հրադադարի մասին հռչակագիր կնքել

Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները համաձայնության են եկել Ուկրաինայի հարավ-արևելքում խաղաղության հաստատման մասին փաթեթ կնքելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Հուլիսի 2-ին Բեռլինում ընթացող բանակցությունները, ըստ գերմանացի նախարարի, կառուցողական մթնոլորտում են ընթացել:

 

«Հասկացա, որ բոլոր մասնակիցները գիտակցում են, թե ինչ պատասխանատվություն ենք մենք կրում Ուկրաինայում ավելի մեծ վտանգի կանխարգելման գործում: Կարծում եմ` միահամուռ ուժերով կարող ենք խուսափել վերջին օրերին տեղի ունեցող հակամարտության սրումից»,- ասել է նա:

 

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ բանակցող կողմերը Ուկրաինայում խաղաղության հաստատման պայմանավորվածություն են ձեռք բերել: «Ուկրաինայում խաղաղության բացակայությունը չափվում է մարդկանց կյանքերով, ուստի, ավելի լավ է ուշ, քան երբեք»,- հայտարարել է Լավրովը:

 

Նույն շարքից