Միջազգային 

Վիեննայում պաշտոնապես մեկնարկել Է Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» բանակցությունների վեցերորդ փուլը

Վիեննայում պաշտոնապես մեկնարկել Է Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան) բանակցությունների վեցերորդ փուլը, որին մասնակցում են Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը և Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, որը համակարգում Է «վեցյակի» աշխատանքը: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայքլ Մանը, հանդիպումն ընթանում Է ՄԱԿ-ի Վիեննայի կենտրոնակյանում:

 

Լիագումար նիստից հետո կոնսուլացիաներն ավանդաբար կշարունակվեն երկկողմ ու եռակողմ ձևաչափերով: Բանակցությունների այս փուլը կարող Է վերջինը դառնալ իրանական միջուկային ծրագրի շուրջ բազմամյա քննարկումներում, կողմերը հույս ունեն մինչև հուլիսի 20-ը պատրաստել ամփոփիչ համաձայնագիրը, որը թույլ կտա փակել «իրանական դոսյեն»: Համենայն դեպս, նախօրյակին բանակցությունների բոլոր մասնակիցները վստահություն են հայտնել, որ դրան հասնելը միանգամայն իրատեսական Է:

 

Ներկայում պատրաստ Է փաստաթղթի սևագիրը, որում բազմաթիվ տարաձայնություններ են պահպանվում:

 

Նույն շարքից