Միջազգային 

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կձևավորի բանակցորդների միջազգային խումբ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)  խորհրդարանական վեհաժողովը կձևավորի բանակցորդների միջազգային խումբ, որը կաջակցի Ուկրաինայի ճգնաժամի  կարգավորմանը:  Հուլիսի 3-ին Turun Sanomat թերթին հայտնել Է ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նորընտիր նախագահ Իլկա Կաներվան:

 

«Ես ղեկավարելու եմ խումբը: Նրա մեջ կմտնի շուրջ 12 երկիր»,-ճշտել Է նա: Կաներվայի գնահատմամբ՝ խումբը պետք Է ունենա «բավականին բարձր միջազգային ներկայացուցչություն»:

Նա հայտնել Է, որ այդ հարցը քննարկել Է ԵԱՀԿ-ի քարտուղարության հետ»:

 

Կաներվան ԵԱՀԿ-ի ԽՎ-ի ղեկավար Է ընտրվել հուլիսի 2-ին Վեհաժողովի՝ Բաքվում ընթացող ամառային նստաշրջանում:

 

Նույն շարքից