Միջազգային 

Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ Ուկրաինայի Սահմանադրության 10-րդ հոդվածը կմնա առանց փոփոխությունների

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ Ուկրաինայի Սահմանադրության 10-րդ հոդվածը կմնա առանց փոփոխությունների. Ուկրաինայում պետական լեզուն մնում Է ուկրաիներենը:

 

Նա նաև ընդգծել Է, որ Ուկրաինան եղել և մնում Է ունիտար պետություն: «Դա  անանց սկզբունք Է, այն հենվում Է քաղաքացիների մեծամասնության դիրքորոշման վրա»,-ասել Է նախագահը:

 

Պորոշենկոն նաև նշել Է, որ Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունների մեծ մասը վերաբերում Է իշխանության ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման դերի ուժեղացմանը: 

 

Ուկրաինայում սահմանադրական բարեփոխման արդյունքում տեղական իշխանության մարմինները (տեղական խորհուրդները) իրավունք կստանան իրենց իրավասության սահմաններում տարածաշրջանայինի կարգավիճակ տրամադրել ռուսաց լեզվին և մյուս լեզուներին, հայտնել Է Պորոշենկոն:

 

«Դա դյուրին որոշում չԷ, բայց խելամիտ փոխզիջում Է, որն ավելի կուժեղացնի մեր ազգը»,-ասել Է նա:

 

Հունիսի 28-ին ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում Պորոշենկոն ընդունել Է, որ ռուսաց լեզուն տարածաշրջանայինի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Գերագույն ռադայի որոշումը սխալ Է եղել:

 

«Ես միշտ ասել եմ և այսօր կրկնում եմ, որ ռուսաց լեզուն տարածաշրջանայինի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Գերագույն ռադայի որոշումը սխալ Է եղել: Իմ նախընտրական արշավի ընթացքում ես քանիցս ընդգծել եմ, որ նման օրենքը երբեք իմ հավանությանը չի արժանանա»,-ասել Է Պորոշենկոն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից