IT 

Peugeot-ն ներկայացրել է 108 նոր քաղաքային մոդելը

analitik.am

Ֆրանսիական Peugeot մեքենաշինական ընկերությունը Ժնևի ավտոսրահին ընդառաջ գաղտնազերծել է իր նոր քաղաքային մոդելը, որի համաշխարհային շնորհանդեսը կկայանա Ժնևում։

 

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Peugeot 108 մոդելը, որը փոխարինում է 107-ին, վաճառքում կհայտնվի հուլիսի 1-ից։ 108 մոդելը հասանելի կլինի 3 կամ 5 դռնանի տարբերակներով, ինչպես նաև բացվող-փակվող տանիքով։ Այն ունի 3.47մ երկարություն, 1.62 մ լայնություն և կշռում է 840 կգ։

 

Նորույթը համալրված է 7 դյույմ անկյունագծով թաչսքրինով, որի միջոցով հնարավոր է կապ հաստատել սմարթֆոնների հետ, կառավարել մեքենայի աուդիոհամակարգը։ 
 

Նույն շարքից