Կիևի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն Մայդանում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներին, որն արդեն կես տարուց ավելի շարունակվում Է Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում, առաջարկել Է մեկնել Կիևի մերձակա առողջարաններից մեկը: Այդ մասին Կլիչկոն հուլիսի 3-ին հայտնել Է լրագրողներին:
«Մենք մայդանցիներին առաջարկում ենք տեղափոխվել և ազատել երթևեկությունը Կիևի կենտրոնի հանգուցային ճանապարհին»,-հայտարարել Է Կիևի քաղաքագլուխը:
Կլիչկոն հերքել Է տեղեկատվությունն այն մասին, թե բողոքի մասնակիցներին կարող են ուժով արտաքսել քաղաքի կենտրոնից:
«Ո՛չ մի դեպքում: Կիևի մերձակայքում կան առողջարաններ, կան ճամբարների (պիոներական) կիսակառույց շենքեր, որոնք չեն գործում: Մենք նրանց առաջարկում ենք ժամանակավորապես տեղափոխվել այնտեղ»,-ասել Է քաղաքապետը: