Միջազգային 

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճարել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հուլիսի 3-ին որոշել Է, որ 2006 թվականին Ռուսաստանից Վրաստանի քաղաքացիների արտաքսումը կրել Է համակարգային բնույթ, և Ռուսաստանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճարել տուժածներին: Ըստ որում փոխհատուցման չափը պետք Է որոշվի բանակցությունների միջոցով՝ 12 ամսվա ընթացքում:  

 

Ռուսաստանի դեմ Վրաստանի միջպետական հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան Է ներկայացվել 2007 թվականի մարտի 26-ին «Ռուսաստանի Դաշնության տարածքում Վրաստանի քաղաքացիների հետապնդման» առնչությամբ: Խոսքը վերաբերում Է Եվրակոնվենցիայի մի ամբողջ շարք նորմաների խախտմանը 2006 թվականին Էթնիկ վրացիների զանգվածային արաքսման ընթացքում:

 

Եվրադատարանը Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցը թույլատրելի Էր ճանաչել 2009 թվականի հունիսի 30-ին, և, ելնելով գործի կարևորությունից, այն հանձնել Էր դատարանի Մեծ պալատին:

 

Նույն շարքից