Միջազգային 

Ազգամիջյան հարաբերությունների մոնիթորինգի համակարգը Ռուսաստանում պետք Է գործարկվի մինչև տարվա վերջ

Ազգամիջյան հարաբերությունների մոնիթորինգի և Էթնիկական հողի վրա հակամարտությունների կանխման համակարգը Ռուսաստանում պետք Է գործարկվի մինչև տարվա վերջ: Այդ մասինհայտնել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Լուրջ օգնություն կցուցաբերի  ազգամիջյան հարաբերությունների մոնիթորինգի և Էթնիկական հողի վրա հնարավոր հակամարտությունների կանխման միասնական համակարգը: Կառավարությունն այն պետք Է գործարկի մինչև ընթացիկ տարվա վերջը»,-ասել Է Պուտինը ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստում:

 

Նրա խոսքով՝ համակարգը կընդգրկի ՌԴ-ի բոլոր տարածաշրջանները, իսկ դրա շրջանակներում ստեղծված մոնիթորինգի համերկրային կենտրոնը կկոորդինացնի իշխանության շահագրգիռ մարմինների, գիտական կազմակերպությունների և փորձագիտական հանրակցության վերլուծական ու կանխարգելիչ գործունեությունը, հանդես կգա այդ ոլորտին վերաբերող հանձնարարականներով ու առաջարկություններով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից