Միջազգային 

Ռուս-վրացական հարաբերությունները պետք է սկսել մաքուր էջից. Վրաստանի ՆԳ նախարար

analitik.am

Վրաստանի ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաիձեն կարծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո ռուս-վրացական հարաբերությունները պետք է սկսել «մաքուր էջից»:

 

«Ստրասբուրգի դատարանի որոշումը արդար է եղել, սակայն վրաց-ռուսական հարաբերությունները պետք է սկսվեն նոր էջից: Ինչ եղել է, շատ ցավալի է, սակայն դա մնացել է անցյալում: Դատարանը տվել է բոլոր հարցերի պատասխանները», - Թբիլիսիում լրագրողներին հայտնել է Չիկարիձեն, ում խոսքը մեջբերում է Новости-Грузия-ն:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հինգշաբթի ՌԴ-ին մեղավոր է ճանաչել Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ խախտելու մեջ` Վրաստանի քաղաքացիներին զանգվածաբար արտաքսելու գործով, և պարտավորեցրել է Ռուսաստանին՝ վրացական կողմին փոխհատուցում վճարել:

 

Վրաստանի միջպետական հայցը` ընդդեմ Ռուսաստանի, ներկայացվել է ՄԻԵԴ 2007-ի մարտի 26-ին` կապված 2006-ի աշնանը ՌԴ-ի տարածքում Վրաստանի քաղաքացիներին հետապնդելու գործի հետ: 

Նույն շարքից