Միջազգային 

Պորոշենկոն զինադադարի պայմաններ է առաջադրել

analitik.am

Ուկրաինայի Նախագահ Պյոտոր Պորոշենկոն երկրի արևելյան հատվածում զինադադարի հաստատման պատրաստակամություն է հայտնել`  բոլոր պատանդների ազատ արձակման ևւ ԵԱՀԿ-ի ներքո սահմանին վերահսկողություն իրականցնելու պայմանով:  Ինչպես հաղորդում է  «Ինտեֆաքսը», Նախագահի մամուլի ծառայությունը ներկայացրել է Պորոշենկոյի և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները:

 

«Պորոշենկոն նշել է, որ պատրաստ է վերադառնալ հրադադարի ռեժիմի, եթե հաստատվի, որ այն կիրականցվի երկկողմանի ձևաչափով, ինչպես նաև` ազատ կարձակվեն բոլոր պատանդները և սահմանին վերահսկողությունը կսահմանվի ԵԱՀԿ-ի մոնիթորինգի ներքո:  Պետության ղեկավարն ընդգծել է, որ պատրաստ է քաղաքական բովանդակային բանակցություններ սկսել` առանց որևէ լրացուցիչ պայմանների»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

 

Կողմերը քննարկել են նաև հետագա հնարավոր միջազգային ջանքերը` Ուկրաինայի դիրքորոշմանն օժանդակելու ուղղությամբ:

 

Նույն շարքից