Միջազգային 

Թուրքիան սեպտեմբերին կբացի Հայաստանի հետ սահմանը. Taraf

analitik.am

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ 21-ամյա ընդմիջումից հետո վերաբացվում է հայ-թուրքական սահմանը: Դա տեղի է ունենալու սեպտեմբերին և հանդիսանալու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թուրքիայի երկրորդ քայլը:


Առաջին քայլը գրանցվեց այս տարվա ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին (2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ), երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ցավակցական ուղերձ հղեց հայերին: Էրդողանն արդեն իսկ հրահանգել է մինչև սեպտեմբեր ավարտել Հայաստանի հետ սահմանը բացելու հետ կապված նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Խոսքը գնում է Ալիջանի սահմանային անցակետի բացման մասին, որը փակվել է 1993 թվականին, որը փակվել է Ղարաբաղյան հակամարտության պատճառով: Ալիջանի սահմանային անցակետի բացումը կնպաստի Հայաստանի ու ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: ԱՄՆ-ը մեծապես կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը և երկար ժամանակ թուրքական կողմի հետ քննարկում է այդ հարցը:


Դա կշարունակվի նաև օգոստոսի 10-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, երբ նա կշնորհավորի Թուրքիայի նորընտիր նախագահին (ամենայն հավանականությամբ՝ Ռեջեփ Էրդողանին): Ալիջանի անցակետի բացումից հետո, Հայաստանն էլ կբացի Մարգարայի մոտ գտնվող անցակետը: Ստացվում է, որ Ալիջանի սահմանակետի բացումը, Հայաստանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից բացի, մեծ նշանակություն ունի նաև Թուրքիայի ու ԱՄՆ-ի փոխհարաբերությունների համար: 

Նույն շարքից