Միջազգային 

Պուտինը Օբամային շնորհավորել Է ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ

analitik.am

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի ղեկավար Բարաք Օբամային շնորհավորել Է Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, նշելով, որ ինքը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացում Է ակնկալում, չնայած դժվարություններին ու տարաձայնություններին:

 

 

«Շնորհավորական հեռագրում ռուսական պետության ղեկավարը հույս Է հայտնել, որ երկու երկրների՝ հարուստ պատմություն ունեցող հարաբերությունները, չնայած դժվարություններին ու տարաձայնություններին, հաջողությամբ կզարգանան պրագմատիկ և իրավահավասար հիման վրա»,-հուլիսի 4-ին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: 

 

Վերջին ժամանակներս ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները բարդացել են Ուկրաինայի իրադրության կապակցությամբ: Միացյալ Նահանգները նույնիսկ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի մի խումբ քաղաքացիների և մի ամբողջ շարք ընկերությունների նկատմամբ:

 

ԱՄՆ-ի բնակիչները հուլիսի 4-ին 238-րդ անգամ նշում են գլխավոր ազգային տոնը՝ Անկախությանը օրը: Այն զուգադիպում է  հռչակագրի ստորագրման օրվան, որը երկիրը ազատ հռչակեց բրիտանական թագի գերիշխանությունից: Այսօր երկրի խոշոր քաղաքներում կանցկացվեն շքերթներ ու հրավառություններ: Ամենագունեղ հրատեխնիկական շոուներից մեկը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Նյու Յորքում:

 

Մեծ Բրիտանիայից ԱՄՆ-ի անկախությունն ազդարարած հռչակագիրը Կոնգրեսի կողմից ընդունվել է 1776 թվականի հուլիսի 2-ին Ֆիլադելֆիա քաղաքում: Երկու օր անց Կոնգրեսը հավանություն է տվել փաստաթղթի փոփոխված տարբերակին և կարգադրել է այն տպագրել և տարածել բնակչության շրջանում: Ուստի Միացյալ Նահանգների՝ որպես ազատ ու անկախ երկրի, «ծննդյան օրը» համարվում է հուլիսի 4-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից